ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՎՈՒՇՅԱՆ. «ԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ԳՏՆԻ ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԴԵՊԻ ՏՈՒՆ»
Արիավան գյուղը, որն հայտնի է նաև Աղավնո անունով, անմիջապես աչքի է ընկնում Արցախի Հանրապետության սահմանը հատելիս: Գորիսից Ստեփանակերտ տանող մայրուղու աջ կողմում անհնարին է չնկատել կարմիր տանիքներով դեղնավուն տների գեղեցիկ շարանը: