ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ
Քաղաքագետ Թևան Պողոսյանը, վկայակոչելով Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանին, հայտնեց վաղուց սպասվող լուրը. Արցախի ԱԺ օրակարգում ընդգրկվել է օրենքի նախագիծ ադրբեջանական օկուպացիայի մասին։ Այն վերաբերում է 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներին և մշակվել է ԱԺ բոլոր հինգ խմբակցությունների կողմից: Նախագծի քննարկումը նախատեսված է փետրվարի 16-ին: Պողոսյանը հույս է հայտնում, որ այդ օրը օրենքը կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին՝ Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեկնարկի 34-րդ տարեդարձի օրը, կընդունվի արդեն ամբողջական։