ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԻՆ ՀՀՇ-ով
Երբ երկրում իշխանափոխությունից անմիջապես հետո ստաժավոր բազմաթիվ դիտորդներ պնդում էին, որ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» և նրա առաջնորդի իշխանության է վերադարձել ՀՀՇ/ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վարչապետի հրճված երկրպագուները արմատապես ժխտում էին այդ միտքը, վստահորեն հայտարարելով, թե նման բան չի կարող լինել։ Այսօր, 10 ամիս անց, նոր իշխանությունները, ասես, ամեն ինչ անում են, հաստատելու համար առաջինների իրավացիությունը։ Համենայն դեպս վարչապետի կադրային քաղաքականությունը տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ ՔՊ-ի անդամների և կողմնակիցների հետ հավասար, հենց տեր-պետրոսյանական շրջանակներն են հանդիսանում այն «դարբնոցը», որը կադրեր է մատակարարում նոր իշխանությանը։