«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
Քաղաքագետ-կովկասագետ, հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը երեկ սոցցանցերում տեղեկացրեց, որ իր մուտքը Հայաստան արգելել են: «Պյատիգորսկից վերադառնում էի Երևան, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը», խոսել արմատականության մասին, որ տարածում է Թուրքիան Կովկասում։ Հայաստան ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարեցին, որ իմ մուտքը երկիր արգելված է»,- գրել է նա: Եվ հարց տվել. «Ո՞րն է արգելքի պատճառը։ Այն, որ ԶԼՄ-ներում հանդես եմ եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Թե՞ որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին»։