Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2022-12-20 17:21
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ

    Հայրենիքն սկսվում է սահմանից: Այն պաշտպանելու պատրաստակամությունը կարող է դրսևորվել ոչ միայն զինվորագրվելու, այլև տարբեր ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս տրամաբանության շրջանակում, պիլոտային կարևոր՝ ատամնաբուժական անվճար ծրագիր է իրականացվում սահմանապահ Չինարի գյուղում: Շուրջ քառասուն տարվա տխուր իրականությունը հաջողվել է փոխել Վիվա-ՄՏՍ-ի ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամի գործընկերության արդյունքում:

  • 2022-12-20 15:48
    текущие события

    ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ ԵՐևԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ:  

  • 2022-12-12 17:38
    текущие события

    «ԽԵԼԱՑԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ SILICON MOUNTAINS 2022 ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

    Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակներում կազմակերպած՝ «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկումը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Պանելային քննարկմանը մասնակցում էին Վիվա-ՄՏՍ-ի, «Ucom»-ի, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի ու Redinet-ի գլխավոր տնօրենները, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն ու ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:

  • 2022-12-12 15:47
    с места событий

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ 26 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ

    Դեկտեմբերի 6-ին Արագածոտնում տեղի ունեցավ Հայաստանում արհեստական ինտելեկտով հագեցած նոր ամենամեծ արևային ֆվ կայանների բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախագիծն իրականացվում է «Օպտիմում Գրուպ» ընկերությունների խմբի մաս կազմող «Հելիոս Էներջի» և «Բարի Արև»ընկերությունների կողմից՝ «Արդշինբանկի» ֆինանսավորմամբ: