Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2022-10-24 09:55
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՓՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱԹՍԱՆ

    Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:

  • 2022-10-23 10:00
    текущие события

    ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԵՏԿՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

    Հոկտեմբերի 16-ին Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համաչինական 20-րդ համագումարը: Չինաստանի Կոմունիստական կուսակցության համաչինական 20-րդ համագումարը շատ կարևոր խորհրդաժողով է, որն անցկացվում է այն առանցքային պահին, երբ չին ժողովուրդը ոտք է դնում սոցիալիստական արդիականացված երկրի համակողմանի կառուցման նոր ուղի և գնում դեպի երկրորդ հարյուրամյակի պայքարի նպատակներ: Համագումարում քննարկվեցին ոչ միայն առաջիկա հինգ տարիների և այդուհետ Չինաստանի զարգացման նպատակներն ու խնդիրները, այլև պատասխաններն այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «ինչ դրոշ բարձրացնել, ինչ ճանապարհով շարժվել, ինչպիսի հոգեվիճակի ձգտել և ինչ նպատակի ուղղությամբ ընթանալ»: ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը հանդես եկավ զեկույցով. «Բարձր պահելով չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի մեծ դրոշը, համախմբված պայքարել հանուն արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի շինարարության», առաջադրեց հետագա զարգացման ծրագիրը. «առաջ մղել չին ազգի վերածնունդը՝ չինական առանձնահատկությամբ արդիականացման ճանապարհով»: