Սեփ․Տեղ․

հոդվածներ 1678

Բոլոր հոդվածները

  • 2022-12-09 11:43
    фон

    FITCH RATINGS-Ը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ «B+» ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ «ԿԱՅՈՒՆ»-Ի

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Բացասականից» «Կայուն»-ի։ Գործակալությունը նաև հաստատել է բանկի կայունության վարկանիշը (Viability rating) «b+» մակարդակում:

  • 2022-12-08 10:40
    только текст

    Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

    Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝ -տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն, -պաշտպանել ունեցածը, -այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։ (Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):

  • 2022-12-02 09:23
    фон

    ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՐԵԼԻ ԿՊՉՈՒԿՆԵՐԸ «VIBER»-ՈՒՄ՝ ԱՐԴԵՆ ԱՆԻՄԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

    Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն այս անգամ ներկայացնում է «Viber» կպչուկների նոր փաթեթ՝ արդեն անիմացված տարբերակով: Ի դեպ, նախորդ՝ ստատիկ տարբերակները ներբեռնվել են համապատասխանաբար 588 000 և 213 000 անգամ: Սիրելի կերպարներով անիմացված ստիկերները հասանելի են «Viber» մեսինջեր օգտագործողներին՝ աշխարհի ցանկացած կետից: Ակնկալվում է, որ կպչուկների նոր փաթեթը նույնչափ սիրելի կդառնա և տարածում կունենա:

  • 2022-12-01 11:27
    текущие события

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԱԿՑԻԱ 10000 ԴՐԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 300-ՐԴ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ

    Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար: Ակցիայի շրջանակներում բանկը 10000 դրամ բոնուս կվճարի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին, ով կփոխանցի կամ կստանա գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով: