«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏԲՅՈՒՋԵ
2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ն գլխավորում է հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը։