Նարեկ Գալստյան․ Հեղեղվել է ոչ միայն Քաղցրաշենը, այլև մի շարք բնակավայրեր
Արարատի մարզում երեկ տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է ոչ միայն Քաղցրաշեն բնակավայրը, այլև մի շարք հարակից բնակավայրեր` Նարեկ, Նորաշեն, Դվին և այլ։ Արտաշատ քաղաքում ջրատարերի հետ կապված ևս խնդիրներ կան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արտաշատ համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։