Իրանի գերագույն առաջնորդը մեկնաբանել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտարարասելով, որ Օմանի բանակցությունները արտգործնախարարության տասնյակ խնդիրներից մեկն են, նշել է. «Մենք ոչ չափազանց լավատես ենք, ոչ էլ չափազանց հոռետես այս բանակցությունների առնչությամբ: Իհարկե, մենք բավական հոռետես ենք մյուս կողմի նկատմամբ, բայց լավատես ենք մեր հնարավորությունների նկատմամբ»,- գրում է IRNA-ն: