Երևանը կկանաչի, կունենա ուրբանիստական մեծ անտառ. Բեգոյանը պատմում է առաջիկա ծրագրերի մասին
Երևանում կանաչապատ տարածքները բարելավելու և ավելացնելու համար մոտ ապագայում տարբեր ծրագրեր են իրականացվելու. նախատեսվում է շուրջ 8 հա այգի ու պուրակ ստեղծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։