Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 156

Բոլոր հոդվածները

  • 2024-10-01 08:31
    анализ

    ՍՈՐՈՍԱՃՏԵՐԸ ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ, կամ՝ ՊԼԻՆԹՈՒՍԻ ԳԾԻՑ ԷԼ ՑԱԾՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հոկտեմբերի 7-8-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափի քննարկումը ձգձգվեց սորոսական հանրության աննախադեպ ակտիվացման պատճառով։ Վերջերս Սորոսի մարդիկ սկսել են անթիվ ճնշումներ գործադրել իշխող վերնաշերտի ղեկավարի վրա, ինչը լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նախկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներսում գործում են արևմտյան և թուրքական ազդեցության գործակալներ։ 6 տարվա ընթացքում այդ գործակալությունն ամուր հաստատվել է ՔՊ ղեկավար կազմում, իսկ այժմ առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի Փաշինյանը չմեկնի համաժողովի, այլ իր փոխարեն ուղարկի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովից առաջ, հոկտեմբերի 4-5-ին, նշանակված է Ֆրանկոֆոնիայի 19-րդ համաժողովը: Այդ միջոցառումը Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող բաց թողնել։

  • 2024-09-20 08:41
    анализ

    ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ, ՉՆԱՅԱԾ «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐԻՆ»

    2019թ. հուլիսին Իջևանում, Փաշինյանի անմիջական հրահանգով, անցկացվեց ապօրինի անտառահատումների մեղավորներին ձերբակալելու հատուկ գործողություն, որից հետո համայնքում բողոքի ակցիաների ալիք բարձրացավ: Բանն այնտեղ հասավ, որ տեղի բնակիչներն արգելափակեցին Հայաստան-Վրաստան մայրուղին։ Հետագայում ԱԱԾ-ի այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանը խոստովանեց, որ այդ օրերին Փաշինյանն իրենից պահանջել է, որ «արյան գետեր հոսեն»՝ ի պատիժ ապօրինի անտառահատումների:

  • 2024-09-05 08:54
    анализ

    ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ ՉԻ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՅՍՉԱՓ ՇԻԿԱՑԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

    2021թ. հունիսի նախընտրական քարոզարշավի եզրափակչում Փաշինյանի գլխավոր փաստարկը ՀՀ պետական դրոշի գույների ժապավեններով զարդարած չագուճն էր։ Օգոստոսի վերջին չագուճը փոխարկվեց կացնի. սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որում արձանագրված էր, թե ինչպես Գյումրիի մի բնակիչ իջավ մեքենայից ու կացնով հարձակվեց մյուսի վրա: Միջադեպն ուղիղ կապ ուներ Գյումրիի ավագանու հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրությունների հետ։

  • 2024-08-23 18:29
    анализ

    ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ

    1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայացած ընտրություններից հետո (մեծամասնական քվեարկությունն ըստ խորհրդային օրենսդրության տեղի ունեցավ 2 փուլով) առաջին նիստերից մեկում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» անվանումով հռչակագիրը: Ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ներկայացված էին 2 հիմնական ուժեր. կոմկուսը և ՀՀՇ-ն։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Հռչակագրով սահմանվեց Հայկական ԽՍՀ-ի վերանվանումը Հայաստանի Հանրապետության։ Դա ընդամենը 34 տարի առաջ էր, պատմության չափանիշներով՝ երեկ…

  • 2024-07-27 09:21
    анализ

    ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳՆԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞

    Մինչ Փաշինյանն ու իշխող ողջ վերնաշերտը գտնվում են արձակուրդում, նրանց մտերիմ աղբյուրներից մերթընդմերթ տեղեկություններ են արտահոսում, որ արձակուրդից վերադառնալուց հետո ռեժիմի պարագլուխը հայտարարելու է հերթական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Մեր հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Փաշինյանի վերջին մարզային շրջագայությունները, ՔՊ-ի կուսակցական ստորաբաժանումների հետ հանդիպումները և իշխող ուժի ներսում կառուցվածքային փոփոխությունները շատ նման են նախընտրական քայլերի, սակայն իշխանական ճամբարից մշտապես հավաստիացումներ են հնչել, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու։

  • 2024-07-23 08:58
    анализ

    ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 24-Ը ԿԻՐԱՆՑԻ ՄՈՏ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ 5,8 ԿՄ-Ի ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՍԽԵՄԱՅՈՎ», ԻՍԿ ՀԵՏՈ՞…

    Մինչև հուլիսի 24-ը Կիրանց գյուղի մոտ պետական սահմանի 5,8 կմ հատվածի հսկողությունն իրականացվելու է այսպես կոչված անցումային սխեմայով: Այս մասին նշված է մայիսի 24-ին ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը հենց այն հայտարարության մասին է, որն արձանագրեց հայկական ստորաբաժանումների դուրսբերումը Տավուշի ամրացված շրջանից։

  • 2024-06-28 17:37
    анализ

    «ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑ» ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ…

    Ոչ այնքան վաղուց մենք հրապարակել ենք կանխատեսում, որ Փաշինյանն առիթ է փնտրում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու համար։ Դատելով վերջին իրադարձություններից՝ կանխատեսումն աստիճանաբար իրականանում է։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի դեմ գործ են սարքում քիմիաթերապիայի ողջ կուրսն արդեն անցած օնկոհիվանդ երեխաների համար հայ-ամերիկյան առողջարարական կենտրոնի կառուցման փաստի հիման վրա: Կենտրոնը գտնվում է Գետահովիտ համայնքի գեղատեսիլ տեղանքում:

  • 2024-06-27 09:21
    анализ

    ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԵՂ ԱՃ…

    ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կնոջ՝ կրտսեր ծրագրավորող Մարիամ Ավագյանի աշխատավարձը 2022 թվականին կազմել է 3,6 միլիոն, իսկ 2023 թվականին՝ արդեն 6,7 միլիոն: Նկատի առնելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման վրա նրա ամուսնու կոպիտ հարձակումները՝ կարելի է ենթադրել, որ այս տարի Ավագյանին սպասվում է աշխատավարձի հերթական բարձրացում: Լրատվամիջոցները վաղուց են նկատել, որ ՔՊ խմբակցության պատգամավորների և նախարարների կանայք, որտեղ էլ որ աշխատեն, աշխատավարձի անշեղ աճ են արձանագրում: Հովհաննիսյանը բոլորովին չի սիրում, երբ ԶԼՄ-ներն իրեն հարցնում են 2018-ի «հեղափոխությունից» հետո փակված քրեական գործի մասին, որին ինքը ամենաշահագրգիռ մասնակցություն է ունեցել: ԶԼՄ-ների հավաստմամբ՝ գործը կապված էր թմրանյութերի հետ։

  • 2024-05-14 18:23
    анализ

    ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԿՈՐՑՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԿՈՐՑՐԵԼ Է ԴԱ

    Մայիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին կկորցնի իր լեգիտիմությունը, քանի որ այդպես էլ չհամարձակվեց նախագահական ընտրություններ անցկացնել ռազմաճակատում պարտության պայմաններում։ Չնայած ֆինանսական օգնություն հատկացնելու ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը՝ Կիևն առաջվա պես սպառազինության պակաս ունի, մինչդեռ Արևմուտքում ազդեցիկ պարբերականները գրում են, որ մայիսի վերջին - հունիսի սկզբին ՀՌԳ-ը լայնածավալ գրոհ է ծրագրում Ուկրաինայի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ։ Ըստ ֆրանսիական պարբերականների վերջին հրապարակումների՝ գրոհին կմասնակցի մոտ 50 հազար զինվոր, Ռուսաստանում վստահ են, որ այդ թիվը խիստ նվազեցված է։

  • 2024-05-03 19:04
    анализ

    ԹՈՂ ԱՄԵՆ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՐՑԻՆ. «Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՄ ԵՍ»

    Չի կարելի երևակայել, թե վեր ես առճակատումից, երբ խոսքը վերաբերում է երեխաների ու թոռների ապագային. ամեն հայ այսօր հայտնվել է ընտրության և «Ո՞ւմ հետ եմ ես» հարցին պատասխանելու անհրաժեշտության առջև։ Թող ամեն ոք իր համար որոշի, թե բարիկադների որ կողմում է ինքը, ո՞ւմ հետ է. Նիկոլի, «Լֆիկի», «Գռզոյի», «Լուլուի», «Շիշ բռնողի», «Նավակ Ճոճողի», «Երեսին թքողի», Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի, թե՞ բարիկադների մյուս կողմում, այնտեղ, որտեղ Սուրբ Եկեղեցին է, Արարատ լեռը, Հաղթանակի գեներալները, Արցախյան ազատամարտի շարքային վետերանները, քաղբանտարկյալները և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում վերածվել Հայրենիքից ու Հիշողությունից զուրկ մանկուրտների…