ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԸ ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ՄԻՆՉԵՎ... ԲԼԻՆՔԵՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵ՞ՐԸ
«Բնապահպանների» հետ բանակցություններով հարցը չի լուծվում… «Մենք շարունակում ենք բանակցությունները ապաշրջափակման հարցի շուրջ»,- կրկնում են ռուս խաղաղապահները, մինչդեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին կարելի է այդքան երկար բանակցել «բնապահպանների» հետ, երբ հայկական կողմը համաձայնել է նրանց մեկանգամյա այցելությանը հանքավայրեր։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր հերթին հայտարարել է, որ բանակցություններ «գրեթե չկան» և մատնանշել Ստեփանակերտի օդանավակայանի և օդային բեռնափոխադրումների գործարկման անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը պետական քաղաքականության մակարդակով հրապարակայնորեն աջակցող Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների մասին։