Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 52

Բոլոր հոդվածները

  • 2020-08-29 16:00
    анализ

    ՄԵՐԿ ԵՎ ԱՌԱՆՑ ԳԾԱԳՐԵՐԻ

    Կառավարության մասին անեկդոտներն այսօր ծիծաղելի չեն, քանի որ հեռուստատեսության և ինտերնետի շնորհիվ դա առանց այդ էլ մի մեծ անեկդոտի տեսք ունի՝ առցանց ռեժիմով։

  • 2020-08-25 22:04
    перечень фактов

    ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

    Մտածել, թե երկիրն այսօր ղեկավարում են մեր ազգային արժեքների և ավանդույթների հետ ընդհանուր ոչինչ չունեցող անարժան մարդիկ, կոպիտ սխալ կլիներ։ Այս նախարարներն ու պատգամավորները չեն ղեկավարում երկիրը։ Նրանց գործունեությունը փոքր-ինչ այլ անվանում ունի։ «Օգտվում են», «կթում»... ստույգ բնորոշումը մենք երբևէ կգտնենք:

  • 2020-08-21 19:12
    мнение

    ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՃՈՒՄ Է

    Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ իրավապահ մարմինները «նոր Հայաստանում» հլու-հնազանդ գործիքի են վերածվել Փաշինյանի ձեռքում և, իրենց ուղղակի պարտականությունները կատարելու, այսինքն հանցավորության դեմ պայքարելու, քաղաքացիների անվտանգությունն ու իրավակարգն ապահովելու փոխարեն, զբաղված են հիմնականում վարչապետի պատվերների կատարումով, նրա քաղաքական ընդդիմախոսների հետապնդումով և բողոքի ցանկացած ակցիաների ճնշումով։

  • 2020-08-20 09:16
    мнение

    ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

    Ժամանակակից ահաբեկչությունը նույնպիսի խնդիր է, ինչպիսին բնական աղետները կամ քրեական հանցավորությունն է։ Պետությունը շատ բան կարող է հակադրել դրան, բայց երաշխիքներ, որ այն իսպառ արմատախիլ կարվի, չկան ու չեն կարող լինել։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բացի բնական աղետներից, հրդեհներից, հանցավորությունից, հիվանդություններից, արտադրական և տրանսպորտային վթարներից, կա ահաբեկչություն, որին կարող է բախվել յուրաքանչյուր ոք։ Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը դիմակայել ահաբեկչությանը։

  • 2020-08-11 17:53
    мнение

    ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՐՁՆԵՔ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

    Աստվա՜ծ իմ, ում ասես, որ ափ չի նետում նոմենկլատուրային ալեբախությունը: Քայլիր քո համար, հավաքիր այդ խխունջները։ Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ է ափին հայտնվում Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, որն արդեն սկսել է չղջիկ հիշեցնել. շատ է ուզում թվալ և՛ թռչուն, և՛ առնետ։

  • 2020-08-08 09:14
    анализ

    ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՄԱՐԱԽՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

    Կան հեռավոր զարմանահրաշ երկրներ, որտեղ քաղաքացիները մշտապես հետաքրքրվում են իրենց փողերի ճակատագրով: Դե, այ հետաքրքիր է նրանց, որտե՞ղ և ինչի՞ վրա է ծախսվում հարկատուների հավաքած բյուջեն։ Ծախսերի յուրաքանչյուր հոդվածը խոշորացույցով կզննեն, և Աստված մի՛ արասցե, որ իշխանությունները վատնած լինեն իրենց դոլարները կամ եվրոները. կխժռեն առաջիկա ընտրություններում։

  • 2020-08-04 20:18
    анализ

    ԱՅԺՄ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆՆ Է ԴԱՐՁԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՐԱԽԸ

    Նիկոլ Փաշինյանը, որի համառոտ կենսագրությունը կբավականացներ ութ թրիլերի, իշխանության զավթումից հետո դարձավ, ինչպես հայտնի է, «նոր Հայաստանի» լիարժեք հպարտ քաղաքացի՝ առանց գեթ մեկ իրավական արատի։ Եվ ահա արդեն ավելի քան երկու տարի շարունակ անում է ամեն հնարավորը, որ իր բոլոր քաղաքական ընդդիմախոսները, հակառակը, իրավական բնույթի խնդիրներ ունենան մշտապես։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ նրա ագրեսիայի հիմնական թիրախներից մեկը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է։

  • 2020-07-31 21:08
    анализ

    ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

    Ահա արդեն որերորդ օրն է, ինչ աշխարհի բազմաթիվ երկրներում շարունակվում են բախումները հայերի և ադրբեջանցիների միջև։ Թեպետ, «բախումներ» բառն այստեղ այնքան էլ ճիշտ չէ գործածված. հայերն անցկացնում են բացառապես խաղաղ ակցիաներ՝ բողոքելով Հայաստանի սահմաններին թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, իսկ ադրբեջանցիները, եթե նրանց հաջողվում է հասնել քանակական գերազանցության, հարձակվում, նվաստացնում ու ծեծում են մեր հայրենակիցներին, ավերում հայերին պատկանող օբյեկտները, հրկիզում ավտոմեքենաները։ Այդօրինակ դեպքերը նույնիսկ ոչ թե նկարագրել, այլ պարզապես թվարկելն էլ անիմաստ է, քանզի դրանք չափազանց շատ են և տեղի են ունենում, կրկնում ենք, բազմաթիվ երկրներում ու քաղաքներում։

  • 2020-06-16 17:03
    анализ

    ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՃԱԽ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՌԵՎԱՆՇԻ

    Եթե շախմատ խաղացողն անկեղծորեն համոզված է, որ ինքն ունի դիրքային առավելություն իրականացնելու գրագետ ծրագիր, բավական կասկածելի է, որ նա հանկարծ սկսի զարկել խաղատախտակը մրցակցի գլխին։ Դատելով այն բանից, որ ընդդիմախոսների ամեն քայլից հետո Փաշինյանն անմիջապես ձեռքը գցում է խաղատախտակին, նա ոչ մի ծրագիր չունի։ Իսկ ընդդիմախոսների թիվն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով։ Դա, թեպետ, միանգամայն սպասելի էր. թշնամիներին քառատող Փաշինյանը չպետք է զարմանա, որ հակառակորդների թիվն ամեն անգամ ավելանում է քառապատիկ։

  • 2020-06-08 11:50
    мнение

    ԳԱՆԳԱՄԱՇԿԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԻՆ

    Փաշինյանը, ինչպես հայտնի է, Շիվա աստվածը չէ, ձեռքերն ամեն ինչի համար չեն բավականացնում։ Վարչապետի համար գլխավորն այն է, որ բոլոր լծակներն ու ռեսուրսներն իր ձեռքում լինեն, իսկ պատասխանատվությունը ՝ հարևանությամբ։ Ամեն ինչ ինքնուրույն ղեկավարել ու վճռել, իսկ ձախողումների համար՝ ոլորել նախարարների վիզը։