Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 52

Բոլոր հոդվածները

  • 2019-08-03 14:19
    прошлое

    ՄԵՆՔ ԵՎ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ 96-ԻՆ ԱՊՐԵԼ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

    Ինչպես գրել է Մաքիավելին. «Զրպարտանք տարածելու համար փաստեր պետք չեն։ Փոխարենը՝ մեղադրանքներ էլ լինել չեն կարող, քանզի դրանց համար հաստատ պահանջվում են հավաստիության ապացույցներ։ Մեղադրանքները ներկայացվում են մագիստրատի, ժողովրդի առջև, դատարաններում. զրպարտանքը գործում է հրապարակներում ու սրահների կամարների տակ»։ Զրպարտանքն առաջացնում է ատելություն, «որից ծնվում է պառակտումը, պառակտումից՝ ինտրիգները, ինտրիգներից՝ կործանումը»։ Զրպարտանքի թույնը կարող է քայքայել ինչ ասես։

  • 2019-08-02 20:48
    мнение

    ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐԵԼ

    Երբ հեղափոխություններն ավարտվում են, սովորաբար հայտնաբերվում է, որ ազդարարված նպատակները ոչ միայն իրականացված չեն, այլև հակառակը, ստացված արդյունքներն ուղղակիորեն հակասում են դրանց։ Եթե նպատակն ազատությունն էր, ապա արդյունքում մենք ունենք բռապետություն, եթե արդարությունը, ապա հաստատվում են աղաղակող անհավասարություն ու անօրինություն, եթե ծաղկումը, ապա վրա է հասնում չքավորություն։ Եվ այդժամ երեկվա հեղափոխական-հաղթողները ջանում են ապացուցել. դա իրենց մեղքը չէ, դա հակաների՝ խավարի ուժերի, նախկին հանցավոր վարչախմբի դավերի հետևանքն է։ Եվ ընդ որում Կռիլովի առակի կապիկի պես ճղավում են անպատեհ ձեռքի տակ ընկած հայելու վրա։