ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ». ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԱԺ ԱՅԳՈՒ ԱՄԱՆՈՐՅԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

2024-12-11 11:46

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: