ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔՊ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՀԱՐՑԸ

2022-05-10 13:09

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը։ Նախապես որոշել էին, որ մայիսի վերջերին, մասնավորապես 25-26-ին են անցկացնելու, որի ընթացքում պետք է նաև նոր վարչություն ընտրվի, սակայն ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները և քննարկում են մոտ մեկ ամսով ընտրությունները հետաձգելու հարցը։