«Հրապարակ». ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՆՐԱՆ ԶԱՆԳԱՀԱՐՈՂԸ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԵՂԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանական շրջանակների կողմից վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են ռուսներն ու ադրբեջանցիները, հայկական կողմը բացակայում է։