ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ․ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ: 2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը: Այս մասին հայտարարություն է տարածել Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը: