ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ԵԿՄ-ԻՑ ՊԱՐԳևԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՁԵՌՔԻՑ ՄԵԴԱԼ ՍՏԱՆԱԼ

2021-04-20 11:12

 «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի և ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան։