Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՊԱՐԶ Է, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՄԻԱՅՆԱԿ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
«Անկախ Միքայել Համբարձումյանի անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, նրա հարցազրույցը խորն էր, գրագետ ու կարևոր։ Նա արդեն երրորդ բարձրաստիճան սպան է՝ Մովսես Հակոբյանից ու Օնիկ Գասպարյանից հետո, որ լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողություններին»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։