ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԿԵ ԳՆԱՑՔՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹԻՎՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԱՃԵԼ

2024-01-12 12:59

2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից: