Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ԼԱՎՐՈՎԸ ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑ
Սեպտեմբերի 9-ին և 10-ին Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովի մամլո ասուլիսում ՌԴ արտգործնախարարը երկրների տարածքային ամբողջականության պահպանմանն առչվող մի այսպիսի հետաքրքիր հայտարարություն արեց․ «… միջազգային իրավունքի սկզբունքների մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հռչակագրով արձանագրված է, որ անհրաժեշտ է հարգել այն երկրների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները հարգում և պահպանում են ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև ներկայացնում են համապատասխան տարածքում բնակվող ողջ բնակչությանը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: