ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՏՔ ԴՆԵԼՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԵՐԻ ՏԱՐԻ. ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

2024-12-25 09:23

«Մենք կրկին կանգնած ենք նոր տարվա շեմին և կրկին ցանկանում ենք մտածել, որ անկախ ամենից՝ 2024-ը կարող է վերջակետ դնել ձգձգված մղձավանջին»,- գրել է «ԳԱ»-ն ուղիղ մեկ տարի առաջ։ Այսօր՝ 2025-ի մեկնարկի նախաշեմին, որքան էլ ցավալի է, պետք է խոստովանել. անցնող տարին վերջակետ չդրեց հայկական մղձավանջին, իրավիճակը լոկ խորացավ, պատրանքները է՛լ ավելի նվազեցին, ինչպեսև այն հույսերի հիմքերը, թե կհաջողվի գոնե կասեցնել գահավիժումն անդունդ։

  • ՆՈՐ ՏԱՐԻ: ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆԱ ՎԵՐՋԱՊԵՍ

    2024-12-25 09:15

    Դեկտեմբերի 31-ին ամփոփում են անցնող տարին և ապագայի ծրագրեր կազմում։ Դա՝ համեմատաբար նորմալ իշխանություն ունեցող երկրներում։ 2024-ի ի՞նչ «ձեռքբերումներ» պիտի արձանագրենք և ի՞նչ «ծրագրեր» կազմենք, եթե հիշենք, թե ինչպիսին էր Հայաստանը մինչև 2018-ի մայիսի 8-ին «հեղափոխականների» իշխանության գալը, և ինչի վերածվեց երկիրը ներկայիս՝ 2024 թվականի վերջնագծում։ Հոգնեցուցիչ է թվարկել այն ամենը (մի անհանգստացեք, չեմ թվարկի), ինչ տեղի է ունեցել այն մայիսի 8-ից հետո մեր և այլոց մեղքով։ Ճակատագրի չար քմայքով այդ օրը Շուշիի ազատագրման տոնից վերածվեց ազգային և հիրավի համամարդկային արժեքներից հեռու կերպարին իշխանության աններելի փոխանցման օրվա: Ահա և նա իր նմանների հետ ձեռնամուխ եղավ «ժողովրդավարության» կառուցմանը։ Թե ինչի դա հանգեցրեց Արցախում, մենք տեսնում ենք։ Հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը։

  • ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՉԿԵՂԾԵԼ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՑՅԱԼԸ

    2024-12-24 16:52

    Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԷՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

    2024-12-24 10:47

    Նիկոլի այսօրվա գրառումը՝ մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին, ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։

  • ԱԿՆՀԱՅՏԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՎԻՃԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է․ ՀՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԻՆ

    2024-12-24 09:39

    Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՈՒՆԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

    2024-12-23 18:47

    Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը և վերջ, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏԱԿԱՐԱՆ՝ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ

    2024-12-23 16:21

    Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, փաստորեն դուք որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.), չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը:

  • ՀԺՄ․ ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՆՔ՝ «ԻՄ ՔԱՅԼ»-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՆՁԱՄԲ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է

    2024-12-23 12:19

    Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական ընտանիք է, թվում է, թե պետք է որ լավ իմանար ու գիտակցեր մեդիադաշտի ֆունկցիոնալ առաքելությունը, սակայն իրենց վարած շվայտ կյանքի աղբյուրները հանրությունից գերգաղտնի պահելու մոլուցքից դրդված՝ կորցրել են թե՛ իրականության հետ կապը, և թե՛ հատել բոլոր թույլատրելի կարմիր գծերը:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՒՆԵՆ. «ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՑ» Ո՞ՒՄ Է ԲԱՔՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻՑ

    2024-12-21 08:21

    СОР29-ի ավարտից անցել է մեկ ամսից քիչ ավելի, և ահա դիմակները վերջնականապես պատռվեցին։ Ռուսական ԶԼՄ-ներին Ալիևի տված անկեղծ և լկտիությամբ աննախադեպ հարցազրույցից հետո ելույթ ունեցավ նրա հանցակիցը Երևանում, և պարզ դարձավ, որ Փաշինյանը համաձայն է Բաքվի գրեթե բոլոր պահանջներին, ընդ որում չառաջադրելով ոչ մի սեփական պայման։ Այդ թվում՝ ծպտուն անգամ չհանելով այն մասին, ինչը միանշանակ ու կատեգորիկ պահանջն է միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որը ստորագրող կողմերից ոչ մեկը չի չեղարկել։ Այն է՝ Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակում և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեօկուպացիա։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՔ ԿԱՊԵԼ ՀՈՒՅՍՆԵՐԴ ԵՎ Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ 6 ՏԱՐԻ ՀԵՏՈ

    2024-12-20 19:35

    2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում` 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն` Նիկոլի, այսպես կոչված, «հեղափոխությունից» շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին: