ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՖԱՐՈՎԻ ՍՏՎԵՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԱԼԻԵՎՅԱՆ ԶՈՄԲԻԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՐՈՒՄ

2023-04-19 08:27

Նախիջևանի կողմից Հայաստանի տարածք ադրբեջանցի երկու զինվորականների ներթափանցումից մեկ շաբաթ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց նրանց կալանավորման մասին։ Գլխավոր դատախազությունը հաղորդեց Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի դեմ Քր.օր. մի շարք հոդվածներով քրեական գործի հարուցման մասին։ Նրանք մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու» մեջ։

  • Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԵԿՏԱՐՆԵՐ ՀԱՆՁՆԱԾՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԵԿՏԱՐՆԵՐ ԱԶԱՏԱԳՐԱԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

    2023-04-18 15:17

    Գրիգորի Խաչատուրովը ընդօրինակման արժանի գեներալ է։ Այս մասին լրագրողների հետ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամների հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

  • ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

    2023-04-17 10:40

    Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում և ինչ-ինչ հանգամանքներ վերլուծելով գալիս են այն եզրահանգման, որ ռուս-ուկրանիական հակամարտությունը մոտենում է իր ավարտին: Որոշ մասնագետներ էլ համոզված են, որ այն լուծվելու է ի օգուտ Ռուսաստանի:

  • «ԲՈԼՇԵՎԻԶՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    2023-04-15 09:06

    Խորհրդարանում պատասխանելով իր խմբակցության պատգամավորների հարցերին, Փաշինյանը հերթական վարպետության դասը տվեց անցյալը մանիպուլյացիայի ենթարկելու գծով։ Խոսեց, օրինակ, այն մասին, թե Հայաստանը արդեն վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա տեղի է ունեցել, ըստ Փաշինյանի, այն ժամանակ, երբ Հայաստանը համաձայնել է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները։ Իբր, մինչ այդ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ուներ, քանի որ ԽՍՀՄ-ի մասն էր, իսկ համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին՝ Երևանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի արդեն Ադրբեջանի կազմից։ Հետևաբար, ինքնորոշման գործընթացը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ։ սկ դա նշանակում է, թե Երևանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ. ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

    2023-04-14 16:19

    «Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Մենք 99 տոկոս ենք» - “We are the 99 %”.

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՃԱՆԱՉՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

    2023-04-14 15:35

    Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը:

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԼՂ-Ն ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-13 19:26

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ ուզում` հիշողությունը կորցնում է, երբ ուզում` խախտում է բոլոր նորմերը, պատերազմը խաղաղություն, իսկ պարտությունն էլ հաղթանակ է համարում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքների մասին երեկվա հայտարարությանը։  

  • ՍԱՀՄԱՆԸ՝ԿՈՂՊՎԱԾ…

    2023-04-13 08:53

    Ռազմակակ բարեփոխումը, որ այնքա՜ն հետևողականորեն և նպատակաուղղված անցկացնում են Փաշինյանն ու Պապիկյանը, և որը կոչված է բարձրացնելու մեր բանակի մարտունակությունը, տվեց իր առաջին նկատելի պտուղները. Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորներն են դառնում սահմանամերձ շրջանների բնակիչները։

  • ՉՈՐՍ ԶՈՀԵՐԸ «ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ» ԳԻ՞ՆՆ ԵՆ, ՊՐՆ ԱԲԱԶՅԱՆ

    2023-04-13 08:48

    Արտառոց իրադարձությունների շարանը, որը պայմանականորեն սկսվեց մարտի 31-ին, երեկ հանգեցրեց Բաքվի բացահայտ զինված ագրեսիայի հերթական դրսևորմանը ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Այս 12-13 օրերին գրեթե անընդմեջ տեղի էր ունենում մի ինչ-որ բան, որը ցնցում էր հասարակությունը՝ բառացիորեն թույլ չտալով մարդկանց ուշքի գալ և իմաստավորել նախորդ «միջադեպը»։ Եվ այդ չարագուշակ շղթան կտրելու ոչ մի նշան չկա. ընդհակառակը, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ներքին ու արտաքին թուրքերը շտապում են ավարտին հասցնել իրենց ծրագրերը, ուստի գործընթացը գնալով ավելի է զարգանալու։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՊՆ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՈՐՄԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ, ԹԵ ԻՆՉ Է ԵՂԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-12 15:44

    Պաշտպանության նախարարության հապարակած տեսանյութը դիտելուց հետո «Ռազմինֆո» կայքի համակարգող, անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի առաջին ռեակցիան բարկությունն է եղել։ «Ջղայնությունն էր ընդհանուր վիճակից։ Կանգնած ադրբեջանցիների հետ զրուցում են, նույնիսկ ռազմական իրավիճակ չէ, կարծես կենցաղային հարցով վեճ լինի։ Բայց երբ ուշադիր մի քանի անգամ նայում ենք, պարզ է դառնում, որ մի բան էն չի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։