ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՍԿՍՎԵԼՈՒ Է ԵՌԱԲԼՈՒՐԻՑ

2022-09-28 07:58

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց դաժան, արյունահեղ, մեր ժողովրդի համար աղետալի պատերազմը. ագրեսոր պետություն, ահաբեկիչ պետություն Ադրբեջանը, որին բացահայտ աջակցում է Թուրքիան, հարձակվեց Արցախի վրա։ Այսօր պատերազմը դեռ շարունակվում է. արդեն Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության, հայերի դեմ։

  • ՓՐԿԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2022-09-27 18:22

    Ի՞նչ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը։ Եթե հակիրճ, ապա Հ1-ի եթերում նրա ճառը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. ինքը՝ Տեր-Պետրոսյանը, առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Կաթողիկոսին սատարել Նիկոլին, որպեսզի նա հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։ Իսկ սատարել, ըստ առաջին նախագահի, պետք է անպայման, և դրանով իսկ կիսել պատասխանատվությունը Նիկոլի հետ, քանի որ եթե դա չարվի, ապա Նիկոլը, այդ պատուհասը, ինչպես ժամանակին բնորոշել է նրան հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երկիրը կհասցնի է՛լ ավելի մեծ աղետի։

  • Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՔԻՉ ԶՈՀԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ՆԱԵՎ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶՈՀԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԲԱՅՑ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-09-27 14:23

    Փաստ է, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում և հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նխագահ Լևոն տեր-Պետրոսյանի նախօրդ օրը տված հարցազրույցին:  

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ, ԻՍԿ ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՍՅՈՒՆԻՔԸ

    2022-09-27 09:02

    ԱՄՆ-ում Հայաստանի իշխանությունների հանդիպումները ոչինչ չտվեցին, թեև, թերևս, գեղեցիկ խոսքեր կասեն, գեղեցիկ խոստումներ կտան, կխոսեն ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, կարող են անգամ մարդասիրական օգնություն խոստանալ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

  • ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿԻՐԸ

    2022-09-26 18:55

    Վիթխարի են այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Դրանցից գլխավորը գործող իշխանություններն են։ Փաշինյանը հասկանում է, թե որքան մեծ է իր մեղքը երկրին պատուհասած դժբախտությունների հարցում։ Հենց այդ պատճառով էլ չի ուզում ընդունել դա, սեփական մեղքը, որպեսզի չհայտնվի դատարանի առջև. պատմության և մարդկանց։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    2022-09-26 12:24

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփում են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն, նախնական տվյալներն այս պահին այսպիսին են.

  • 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

    2022-09-26 09:44

    Արձագանքն ագրեսիային 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։ Մոտ մեկ ամիս անց Թուրքիայի առաջնորդը Ստամբուլում հայտարարեց, թե Մոսկվան ու Անկարան նույն իրավունքներն ունեն բանակցային գործընթացում։ «Թուրքիան նույնպիսի իրավունք ունի մասնակցելու խաղաղ բանակցություններին, ինչպիսին Ռուսաստանը»,- հայտարարեց Էրդողանը՝ փաստարկավորելով դա նրանով, որ իրեն որևէ բան հայտնի չէ Անկարայի մտադրությանը Մոսկվայի բացասական վերաբերմունքի մասին:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵԹԵ ՍԵՐԺԸ ՉՈՒԶԵՆԱՐ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, 2018-ԻՆ ՉԷՐ ԱՌԱՋԱԴՐՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-09-26 08:25

    Եթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի։ Մեզ կարելի է չսիրել, բայց անբարոյականություն է համեմատել նախքան 2018-ը եղած խնդիրները և այն, ինչ կատարվեց երկրում 2018-ից հետո:  

  • ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ» ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՂ ԱԼԻԵՎՅԱՆ ԱՍԿՅԱՐՆԵՐԻՑ

    2022-09-24 07:35

    Հավանաբար, սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ իրադարձությունների մասին պետք էր գրել նույն օրը՝ թարմ հետքերով։ Բայց չստացվեց։ Պոլիցայների կազմակերպած մղձավանջից հետո մտքում պտտվում էին բացառապես անպարկեշտ բովանդակությամբ բառեր։ Ամենակոռեկտ արտահայտությունը, որ մեծ դժվարությամբ հաջողվեց ձևակերպել, հնչում էր այսպես. «Ախր այս ի՞նչ եք անում, քածե՛ր»։ Եվ մենք որոշեցինք մի քիչ սպասել, թույլ տալ, որ կարգավորվի խաթարված շնչառությունը, պաղեն հույզերը՝ մինչև սենյակային ջերմաստիճան և քաղկոռեկտ ձևակերպումներ, սթափ կշռադատել գնահատականները…

  • «Թաթոյան» հիմնադրամ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

    2022-09-23 09:13

    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․