ԺՈՂՈՎՐԴԻՑ ԳՈՂԱՑԱՆ 5 ՏԱՐԻ, ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՀԱԶԱՐ ԿՅԱՆՔ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ 2 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ
Ինստիտուցիոնալ կոռուպցիան Փաշինյանի անձնական ավանդն է 2018թ.մարտի 31-ին Փաշինյանը թիմակիցների սակավաթիվ խմբով դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան՝ իշխանության հակասահմանադրական զավթում իրականացնելու և «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմին» վերջ տալու համար։ Իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Փաշինյանն իր ձեռքով դրեց ինստիտուցիոնալ կոռուպցիայի հիմքերը. պատգամավորներին, նախարարներին, խորհրդարանի և կառավարության աշխատակազմերին տրված միլիոնների պարգևավճարները կոչված էին ծառայելու ռեժիմի ամրապնդմանը։