ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՏԵՐԻ, ԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022-07-13 17:57

Ինչու՞ են Նիկոլի պրոպագանդիստները կրկին կախվել ընդդիմության … ունքերից։  

  • ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀՆՉԻ ՁԵՐ ԱՍԱԾԸ ՕՊԵՐԱՏԻՎ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    2022-07-12 19:08

    Հանցավոր անփութություն, թե՞ հերթական գրոհ Հայտնի է, որ վարչապետի հետ ՔՊ խմբակցության պատգամավորների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրանցից պահանջում են հանձնել հեռախոսներն ու ձայնագրող այլ սարքերը։ Որոշ ժամանակից ի վեր, ըստ ԶԼՄ-ների, վարչապետի թիկնազորը նույնիսկ հանդիպումների ընթացքում հանգամանալի խուզարկություններ է անցկացնում նման սարքեր հայտնաբերելու նպատակով։

  • ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀՈՒՄ

    2022-07-11 19:26

    Իշխանամետ հեռուստաալիքներից մեկի եթերում Տիգրան Խզմալյանը. դե, նույն ինքը՝ երկրի գլխավոր «եվրոպացին», այն արտախորհրդարանական կուսակցություններից մեկի առաջնորդը, որոնց հետ Փաշինյանը կանոնավորապես խորհրդակցում է, ազդարարեց, թե աշխարհում այժմ կա երկու քաղաքական կենտրոն, որոնցից երկրորդը Հայաստանն է։

  • ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ (Ուղիղ հեռարձակում)

    2022-07-11 12:47

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ

    2022-07-11 09:12

    Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-07-08 20:06

    Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը:  

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԸՆԿԵՐԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

    2022-07-06 19:15

    Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը ամբողջովին ավերվել Է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք վերանորոգման պատրվակով տաճարը վերածում են ուղղափառ եկեղեցու: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական եկեղեցու ինքնության խեղաթյուրումը նախաձեռնել է ոմն բլոգեր Ալլահվերդիևը, սակայն հասկանալի է, որ այդ «նախաձեռնության» հետևում կանգնած է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: Հաղորդագրությանը կցված էին լուսանկարներ, որոնք ապացուցում են տաճարի ավերման փաստը։

  • Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

    2022-07-06 17:08

    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վիեննայում հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպումից մի լուսանկար ու գրել.

  • ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՐՁՈՐ (ԼԱՉԻՆ) ՔԱՂԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

    2022-07-06 16:52

    1. Ի՞նչ է եղել Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող և ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: Դրա հետևանքով «մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր»: Դրանից ավելի վաղ առաջիկա ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։ Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաև լուսանկարներ և տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։

  • ՆՈՐ ՀԱՆՁՆՄԱՆ ՇԵՄԻՆ

    2022-07-05 19:31

    Ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Ադրբեջան կատարած իր վերջին այցի արդյունքները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգտագործեց պաշտոնական Բաքվի դրույթներն ու տերմինները և կրկին նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում: Ի պատասխան՝ Փաշինյանը չգտավ ավելի լավ բան, քան հիշեցնել Լավրովին երկու երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հայ-ռուսական համատեղ հայտարարության այն կետը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի դերի մասին։ Փաշինյանը կարծում է, թե Լավրովը տեղյակ չէ՞։