ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐԺՎԱԾԸ

2022-06-28 11:39

Նա այնքան էր սիրում մերժել ամենն ու ամենքին, որ իշխանության էլ եկավ «հպարտ մերժման» այդ ալիքի վրա. մարդկանց, անցյալի, ավանդույթների, պատմության, հաղթանակների մերժման... Այսօր դա վերադառնում է բումերանգի պես. Ամենից մերժված դառնում է հենց ինքը, սաստիկ հիշեցնելով պառավ Իզերգիլի հեքիաթներից մեկի հերոսին՝ մարդկանց կողմից մերժված միայնակ թափառող Լարրային, որի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ։

  • ԲՈՅԿՈՏ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ․ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

    2022-06-27 21:29

    Նիկոլը մտահղացել Է մամլո ասուլիս անցկացնել և տալ հերթական անպատկառ ստի, տարատեսակ հնարքների, մանիպուլյացիաների և փաստերի խեղաթյուրման վարպետության հերթական դասը։ Նիկոլին քիչ է խորհրդարանը, որտեղ արդեն երկու ամիս շարունակ իրեն հարցեր են տալիս բացառապես յուրայինները և խստիվ ըստ սցենարի. նա որոշել է դուրս գալ, այսպես ասած, «մարդամեջ»։ Միայն թե չգիտես ինչու մոռացել է, որ համավարակն ավարտվել է, և մամուլի հետ շփումը պետք է լինի առերես ու իրական ժամանակի ռեժիմով։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԻԿՈԼԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԹՂԹԻ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ` ԲԵՐՁՈՐՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

    2022-06-27 15:34

    Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

  • ԿՐԵՄԼԸ ՆՇԵԼՈՒ Է ՆՈՐ ԴՐԱԾՈՅԻ ԱՆՈ՞ՒՆԸ: ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԽԱՆԳԱՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

    2022-06-25 08:52

    Խաչատուրյանը ցույց տվեց Պուտինին, որ ինքը բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ չէ Քաղաքական գործչին պետք է թույլ տալ արտահայտվել, մնացածը ինքը կանի։ Բնավ պատահական չէր, որ Հայաստանի 5-րդ նախագահը Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակներում հիշատակեց Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան դադարեցնելու Պուտինի փորձը 2020թ. հոկտեմբերի 19-ին: Վահագն Խաչատրյանը դրանով հասկացրեց, որ, ի տարբերություն իր նախորդի՝ Արմեն Սարգսյանի, ինքը բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ չէ: Գործակալների թեմային կվերադառնանք ստորև, իսկ առայժմ խոսենք կենսականի մասին…

  • ՆԻԿՈԼԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԻԶՄԸ ՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՐՈՒՍՆՏԵՐԻ

    2022-06-24 19:14

    Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն: Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հորձանուտում մեզ շարունակում է ղեկավարել Հայաստանի շահերը նենգաբար մսխող և վաճառող վարչախումբը՝ գերագույն կապիտուլյանտի գլխավորությամբ:

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-06-24 16:47

    «Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք, Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։  

  • Հրաչ ՊՈՂՈՍՅԱՆ․ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱՂԵՏԻ

    2022-06-24 16:38

    Եթե Երևանի հետագա ընդարձակումը չկանգնեցվի, ապա դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը։

  • Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

    2022-06-23 20:31

    «Դիմադրություն» շարժումը կարևոր նշանակություն ունեցավ հասարակության զգալի հատվածին պարտվածի և նվաստացածի ծանր հոգեվիճակից դուրս հանելու, ազգային ոգին հրապարակ բերելու և բազմահազար քաղաքացիների՝ ազգային օրակարգի շուրջ համախմբելու գործում։ Դա Շարժման, թերևս, ամենակարևոր և անուրանալի ձեռբերումն է։

  • «ՔՊ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԳՋ» ՄԱՐԴԸ

    2022-06-23 18:21

    Յուրաքանչյուր ոք ընտրում է էությամբ իրեն համապատասխանող թիմ: Ուժեղ առաջնորդը չի վախենում ուժեղ թիմից։ Ողորմելի առաջնորդի հավաքած թիմն էլ է ողորմելի։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի նորագույն պատմությանը, շատ լավ գիտեն, թե ինչ բան է Գագիկ Ջհանգիրյանը։ Դա ոչ միայն պարզապես հատակն է։ Դա ստորինից էլ ստորին հատակն է։

  • «ԵՎՐՈՊԱԿԱՆ» ԽԱՌՆԱԿԻՉԸ

    2022-06-23 08:33

    Հայաստանում կա մի տխուր կերպար՝ «Եվրոպական կուսակցության» առաջնորդ Տիգրան Խզմալյանը. ոմն հավակնոտ անձնավորություն, որը ժամանակին հրամցնում էր իրեն գրեթե Տիգրան Մեծի կերպարանքով։