«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ո՞րն է ավելի կարևոր. կյանքը, թե՞ պատիվը: Եթե յուրաքանչյուր մարդու համար այդ տանջալի երկընտրանքը միշտ գոյություն ունի, ապա ժողովրդի, ազգի պարագայում այն պարզապես չկա. նվաստացումը նրանց համար նշանակում է մահ, կործանում։ Ազգի համար հենց պատիվն է նշանակում կյանք։ Իսկ եթե ազգը պատիվ չունի, նա ի՞նչ է։ Այո, նա ոչինչ է։
Սադրանքի պատվեր Երբ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտնվեց Թատերական հրապարակում, իսկ հետո նաև Ֆրանսիայի հրապարակում, շատերը հանգեցին այն եզրակացության, որ Փաշինյանն անհետևանք չի թողնի այդ փաստը, մանավանդ որ գեներալը Թատերական հրապարակ մի քանի անգամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ։ Կարապետյանը ապրիլի 24-ի գիշերը մասնակցել է նաև ջահերով երթին…
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը՝ Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում իր վերջին ճեպազրույցի ընթացքում ներողություն խնդրեց վերջին 4 տարիների ընթացքում ընդդիմության գործողությունների բացթողումների համար, ինչպես նաև վստահեցրեց, որ հաջորդ շաբաթ ընդդիմադիրների գործողություններում կլինեն մարտավարական փոփոխություններ:
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ, կատարյալ խայտառակություն են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում Հայաստանում ու Արցախում կա՛մ նոր պատերազմ է լինելու, կա՛մ հայրենազրկում։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այսօր բոլորովին այլ կլիներ։ Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Խոսքը պետական տեռորի մասին է» 2019թ. մայիսի 19-20-ին իրավիճակը Հայաստանում և Արցախում բավական լարված էր։ Փաշինյանը փորձում էր լիցքաթափել լարվածությունը անցումային շրջանի ժամանակավոր դժվարությունների թեմայի վերաբերյալ իր համախոհների խրոխտ ելույթներով։ Եթե ոմանք մոռացել են՝ հիշեցնեմ, որ խոսքը «բռնապետությունից» անցման մասին էր «ժողովրդավարության»։ Նույն այդ օրերին Հայաստանի մասին առասպելը՝ որպես «ժողովրդավարության բաստիոնի», փլուզվեց վերջնականապես և անդառնալիորեն. 3 տարի առաջ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների բոլոր շենքերը Հայաստանի տարածքում։
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 13–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։