ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԵՂԻՍԱԲԵԹԻ ԶԱՎԱԿԸ» ԼՔՈՒՄ Է ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԸ

2022-01-24 18:52

Ի՞նչ կնշանակե «Եղիսաբեթիչի» հրաժարականը: Նախազգուշացում հասարակությանը՝ մեզ սպասվող չափազանց լուրջ մարտահրավերների մասին։ Այլապես նա երբեք չէր հեռանա, այլ կշարունակեր հանգիստ նստած մնալ իր աթոռին՝ առանց լիազորությունների, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլը խախտում էր Սահմանադրությունը պատերազմից առաջ, ինչպես որ հանգիստ նստած էր պատերազմի ժամանակ, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլն անարգել հանձնում էր Հայաստանի դիրքերը պատերազմից հետո։ Իսկ հիմա հեռացավ։ Ի՞նչ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, քան այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք։

  • ԲԱՔՈՒՆ ՏԱԼԻՍ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

    2022-01-24 16:39

    2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման պահից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ադրբեջանական զինված ուժերը 69 հանցագործություն են կատարել Արցախի բնակիչների դեմ: Այդ փաստերով հարուցվել է 54 քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • Հայկ ՄԱՄԻՋՆՅԱՆ․ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԵՐԱԾ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ ԵՆ, ՈՐԵՎԷ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-01-24 15:20

    Արմեն Սարգսյանի հրաժարականի դրդապատճառների մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջնյանը:  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՏԻԿՆԵՐԻ» ՁԵՌՔԵՐՈՎ

    2022-01-24 13:28

    ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավինքների Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

  • ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ․ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2022-01-24 10:29

    Ստեփան Դանիելյան․ Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին:

  • ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2022-01-24 10:27

    Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԴԵՊԻ ՈՒԿՐԱԻՆԱ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ` ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ ՉԻ ԼԻՆԻ

    2022-01-22 20:43

    Վերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին: Լարվածության դոզան դեռևս պահպանվում է, և կողմերի (ՌԴ-ԱՄՆ) գործողությունները քաղաքական-դիվանագիտական դաշտում առաջ չեն գնում: Կոնկրետ պայմանավորվածություններ կամ փոխադարձ ընդունելի հանգուցալուծում առայժմ չի նախանշվում:

  • ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱԿԱՊԱՏԿԵՐԸ

    2022-01-22 11:03

    Ներբողներ՝ ձոնված կառավարությանը, իշխանության ներկայացուցիչներին, տեսակետներ, որոնք հակասում են դեռևս գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի հրապարակած բազմաթիվ հայտարարություններին. այսպիսին է ընդհանուր տպավորությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՔՊ-ականների առաջադրած Քրիստինե Գրիգորյանի պատասխաններից: Թերևս, դժվար չէ պատկերացնել տվյալ պաշտոնում այն անձնավորության «գործունեությունը», որն ամեն առիթով ու առանց առիթի գովաբանում է իշխանությանը և խորհուրդ տալիս ընթերցել կառավարության ծրագիրը։

  • «ՆԱԽՔԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՍԿՍԵԼԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», -

    2022-01-22 09:05

    «Այն բանակցությունները Հայաստանը վարում էր հավասար պայմաններով» -Դուք հանդես եք եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին դեռևս 1992 թվականին, երբ լինելով վարչապետ՝ կարողացաք պայմանավորվել Սուլեյման Դեմիրելի հետ Թուրքիայի տարածքով 100 հազար տոննա ցորեն մատակարարելու մասին՝ 38 մլն էկյու եվրոպական վարկի դիմաց: Մոսկվայում մեկնարկած «առանց նախապայմանների» բանակցություններն ընդդիմությունն ու անկախ վերլուծաբանները բացատրում են նրանով, որ հայկական կողմն արդեն կատարել է բոլոր նախապայմանները ժողովրդի թիկունքում։ Համամի՞տ եք արդյոք նման գնահատականին և ինչպե՞ս կբնութագրեք հայ-թուրքական մեկնարկած բանակցությունները «ֆուտբոլային դիվանագիտության» հետ համեմատելու փորձերը։

  • ՕԴՈՒՄ ԽՏԱՑԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԿԱԽՎԱԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՓՈԽԱՐԵՆ

    2022-01-21 14:18

    Հայաստանի դրոշի ներքո անվանապես հանդես եկող վայ-դիվանագետների՝ Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի և այլոց խոսքն ու վարքը ցավալիորեն ամեն անգամ ապացուցում են, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանության վերջին բեկորները։ Մեր պետության հետ տարածաշրջանում անգամ ամենահետնապահ ուժերը վարվում են իրենց ցանկացածի պես։ Մեր նորացված, փոքրացված սահմանագիծն ամրակայելու և կահավորելու փոխարեն Ադրբեջանն է գծում մեր սահմանները՝ հայկական պետության փաստացի անգործության, դիմադրության բացակայության պայմաններում։