44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԵԼԵԼ Է ՋՐԻ ԵՐԵՍ, ԲԱՅՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՉԻ ԼՍՈՒՄ» ԴԱ
Իրականությունն ընդդեմ առասպելների 2016թ. քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը չկարողացավ իրականություն «փոխադրել» իշխանության ընդդիմախոսների կողմից տիրաժավորվող առասպելները։ Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ ապացուցել, թե զինամթերքի բացակայության պատճառով զինվորները կռվել են փայտերով, թե գեներալ Յուրի Խաչատուրովը մարտական գործողությունները ղեկավարելու փոխարեն վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել, թե ռազմական տեխնիկայի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, իսկ զինվորները սովից խոտ են կերել։ Հակառակ դեպքում այդ հանձնաժողովի զեկույցը չէր մնա դարակում փոշոտվելու։