ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՆՇԵԼ ԱՐՑԱԽԻ ՕՐԸ

2024-08-30 12:54

Որպեսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանության, կամ կորսված հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների հստակ ձևակերպում։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ 1988-2018ԹԹ. ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐՆ ԷՐ

    2024-08-29 14:57

    Արցախի հանձնումը սկսվել է 2018 թ.Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023թթ. արցախայության գաղթով։

  • Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՈՉ ՄԵԿԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-08-29 09:50

    Ակնհայտ է, որ իշխանությունների օրինակարգությունը սպառվել է, նրանք խախտել են սահմանադրական կարգը, ավելին, Ալիևի հետ համաձայնությամբ Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։  

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԻՑ…

    2024-08-28 09:28

    Աննա Հակոբյանին նվիրած կարմիր վարդերի փունջը չփրկեց Քաջարանի քաղաքապետին ռեժիմի պարագլխի հետապնդումներից։ Տեսանելի հեռանկարում Մանվել Փարամազյանին օրենքի անունով կզրկեն Երևանում և Սյունիքում իր թանկարժեք անշարժ գույքից, իսկ մինչ այդ տեղի պարեկները նախ խուզարկել, ապա տուգանային հրապարակ են տարել արտասահմանյան մակնիշի նրա ծառայողական մեքենան՝ 777 77 համարանիշով, ընդ որում արել են դա առանց որևէ իրավական հիմնավորման, միայն հայտարարել են, թե մեքենան հետախուզման մեջ է:

  • ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ Ե՛Ս ԵՄ, կամ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ԱՆԿՇՏՈՒՄ ԲՈԼՈՒԿԸ

    2024-08-28 09:22

    Մեր փառապանծ, բայց աղքատ պետությունում իրենց համար ապրում ու քեֆ են քաշում շուրջ 12 հազար բարձրաստիճան վարչարարներ։ Պետական մասնահատվածում աշխատող ևս ավելի քան 130 հազար պետծառայողները, մանր ու միջին տրամաչափի պաշտոնյաները եթե անգամ ճոխ չեն ապրում, ապա հաստատ չոր հացի վրա չեն, ընդ որում պետությունից ունենալով նաև սոցփաթեթ։ Փոքր երկրի համար պետական ապարատի այսպիսի ուռճացումն անթույլատրելի ճոխություն է և անտանելի բեռ հարկատուների համար։ Բայց ձեռնարկվո՞ւմ են արդյոք փորձեր, Փաշինյանի վաղուց տված խոստումների համաձայն, կրճատելու Հայաստանի պետական ապարատի տարողությունը և առհասարակ պետկառավարման համակարգում զբաղվածների անկշտում բոլուկը։

  • ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    2024-08-27 14:09

    Ադրբեջանի քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձևակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, և նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։

  • ԱԼԻԵՎԸ ԿԱՋԱԿՑԻ ՆԻԿՈԼԻՆ COP29-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ԿՄԵԿՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐԱԲԱՏԸ ԲԱՔՈՒ

    2024-08-27 09:12

    Ամառային սեզոնի ավարտին և ՄԱԿ-ի СОР29 կլիմայական համաժողովի մոտենալուն զուգընթաց իրավիճակն Ադրբեջանի շուրջ և նրա ներսում նկատելիորեն շիկանում է։ Համաշխարհային ԶԼՄ-ներում հաճախակիացել են հրապարակումները որպես ՄԱԿ-ի կարևորագույն իրադարձության անցկացման վայր Բաքուն ընտրելու կասկածելիության մասին՝ էկոլոգիական և իրավապաշտպան տեսանկյունից: Նույնիսկ հայտնի Գրետա Թունբերգն է խոսել, և նույնիսկ բրիտանական BBC-ն սկսեց խստորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին, հաղորդելով երկրում «Ալիև որդու կառավարման ողջ ընթացքում ամենալայնածավալ բռնաճնշումների» մասին:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱՅԵՐՆ ՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2024-08-26 11:30

    Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտում է հայության մեջ խորապես արմատացած դավադրության տեսության ակունքները։ «Հրապարակ» թերթի հոդվածում հեղինակը վերլուծում է, թե ինչ պատմական ողբերգություններ և ժամանակակից մարտահրավերներ են սնում այդ վտանգավոր պատրանքները։ Մինասյանը գրում է.

  • Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ․ ԱՐՑԱԽ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-08-24 10:41

    Ադրբեջանը մտադիր է ստորագրել ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ճանապարհային քարտեզի մասին ինչ-որ փաստաթուղթ, որում արձանագրվեն ապագա խաղաղության համաձայնագրի սկզբունքները։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։  

  • ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ

    2024-08-23 18:29

    1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայացած ընտրություններից հետո (մեծամասնական քվեարկությունն ըստ խորհրդային օրենսդրության տեղի ունեցավ 2 փուլով) առաջին նիստերից մեկում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» անվանումով հռչակագիրը: Ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ներկայացված էին 2 հիմնական ուժեր. կոմկուսը և ՀՀՇ-ն։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Հռչակագրով սահմանվեց Հայկական ԽՍՀ-ի վերանվանումը Հայաստանի Հանրապետության։ Դա ընդամենը 34 տարի առաջ էր, պատմության չափանիշներով՝ երեկ…