Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆՍԿԶԲՈՒՆՔ, ԱՆԳԱՂԱՓԱՐ, ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՄԱՐԴԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
«Դավաճաններին արհամարում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել…» Այս ճշմարիտ տողերի հեղինակը հին հռոմեացի գրող-պատմաբան Տացիտն է։ Ընդամենն ավելացնեմ հետևյալը. Հայ ժողովուրդը, աշխարհի կողմից արհամարված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է պահում հայ ժողովրդի պատմության մեջ առաջին կապիտուլյացիան ստորագրած, երկրորդ կապիտուլյացիան բանակցած, ինչպես նաև դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող այս խունտային։