ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԼԻԵՎՆ ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԿԴԱՌՆԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2021-03-27 09:08

Մարտի 23-ին Ազգային ժողովի ամբիոնից հնչեց մի ելույթ, որն իր էությամբ սենսացիոն էր և, անկասկած, շոկ ու ակտիվ հետաքրքրություն կառաջացներ այն երկրում, որտեղ ազգային անվտանգությունը կարևորագույն առաջնահերթությունն է: Ավելին, պատգամավորի հնչեցրած տեղեկություններն անմիջապես կդառնային ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև առաջին հերթին ԱԱԾ-ի և ԱԽ-ի ուսումնասիրության առարկա։ Բայց քանի որ փաշինյանական Հայաստանում, ինչպես հայտնի է, գերիշխում են բոլորովին այլ առաջնահերթություններ, իսկ խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվում է այլ շահերով, ապա ելույթն էլ չնչին իսկ հետաքրքրություն չառաջացրեց ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ համապատասխան պետական կառույցների մոտ։

  • «ՈՍԿԵ ԿԱՄՐՋԻ» ԿԱՆՈՆԸ

    2021-03-26 21:21

    Դեռ երբեք մեր հասարակությունն այն աստիճան բարոյալքված ու ապակողմնորոշված չի եղել, որքան այսօր։ Հոգեբանները նման վիճակն անվանում են նորմալության պաթոլոգիա, երբ նորմա է դառնում այն, ինչը նորմալ համարվել չի կարող և չպետք է համարվի: Նորմայի փոքրիշատե հասկանալի սահմանները լղոզված են վերջնականապես, պաթոլոգիան բարձրացված է առաքինության աստիճանի, մեր աչքի առաջ տեղի է ունենում կենսական բոլոր ուղենիշների գլոբալ խաթարում և ազգային հիմնական արժեքների կորուստ։

  • ՍՏԵՐ ՎԱՃԱՌՈՂԸ

    2021-03-26 08:22

    Բոլոր երջանիկ վարչապետները նման են միմյանց, բոլոր դժբախտները դժբախտ են յուրովի: Փաշինյանը դժբախտ վարչապետ է, քանզի վաղուց արդեն հայտնվել է բազմիցս մերկացված ստախոսի և ոչ պոպուլյար պոպուլիստի դժվարին դերում։ Ինչը, թեպետ, չի խանգարում նրան պարբերաբար կազմակերպել ստի ու սեփական հիմարության ճոխ փառատոներ՝ այդ հանդիսությանը հրավիրելով բոլոր ցանկացողներին։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՇԱՋՈՐԴ ՏԱՐԻՆ ՇՈՒՇԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-03-25 20:17

    Արմեն Աշոտյանը՝ Իդա Մարտիրոսյանի «Ջոկեր» ծրագրում։  

  • ՎԻՇԱՊԸ ԾԱՄՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ՄԱՄՈՒԼԻՆ

    2021-03-25 20:08

    Կկատարի՞ արդյոք այս անգամ իր անմիջական պարտականությունները նախագահ Արմեն Սարգսյանը, կանսա՞ լրագրողական կազմակերպությունների կոչին՝ չստորագրելու խոսքի ազատությանը սպառնացող օրինագիծը և ուղարկելու դա Սահմանադրական դատարան: Այդ առնչությամբ թերահավատությունը գերակշռում է հասարակության և փորձագետների շրջանում:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ ԴՐՎԱԾ ՉԻ

    2021-03-25 18:12

    Ես չեմ կարծում, որ ընդդիմության քայլերն արդյունք չեն տվել. միգուցե ամբողջական արդյունք չեն տվել, բայց նաև ակնհայտ է, որ նաև ընդդիմության պրեսինգի արդյունքում այս կապիտուլյանտը որոշեց երկրորդ անգամ հրպարակ բերել արտհերթի օրակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՆՈՒՅՆԻՍԿ 1990-Ի ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

    2021-03-24 22:09

    Ընտրություններից հետո՝ դատեր ու բանտեր… «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել արտահերթ ընտրություններին, նման քաղաքական օրակարգ, նրա խոսքերով, գոյություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգը փոփոխության ենթակա չէ և չի նախատեսում մասնակցություն արտահերթ ընտրություններին:

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՐՏԵԶ

    2021-03-24 20:06

    Այսօր ընդդիմությունը հիշեցնում է գնացք, որը դուրս է եկել Ա կետից անցած տարվա նոյեմբերին և ոչ մի կերպ չի կարողանում ժամանել Բ կետ, այսինքն՝ հասնել Փաշինյանի հրաժարականին։

  • «Ժողովուրդ». ՀՅԴ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՔՈՉԱՐՅԱՆ» ԴԱՇԻՆՔՈՎ

    2021-03-24 12:02

    «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել:

  • ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ «ԳԱՂՏՆԻ» ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ

    2021-03-24 10:16

    Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի մարզի ճանապարհների առանձին հատվածների անվտանգության ապահովմանը, թաքցնում են հասարակությունից: