«Հրապարակ». ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հիմնականում լուռ է, քանզի գիտակցում է արտաքին թշնամու դեմ համախմբված հանդես գալու կարևորությունը, բայց շարունակում է կոնսուլտացիաները և ընդդիմության կոնսոլիդացմանն ուղղված քայլերը։ ՀՀ երկու նախկին նախագահներն էլ, չնայած հայտարարել են, որ իշխանության այլևս չեն գալու, սակայն ակտիվ հանդիպումներ են ունենում բոլոր «խաղացողների» հետ։