Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. ՆԱՎԱԼՆԻԻ՝ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ԴՐՍևՈՐՈՒՄ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։