ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՍԱՐՔ ՉԷ

2019-09-06 07:12

Ահա արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կենսագործունեության մեջ միացած է դադարի ռեժիմը։ Դա նկատելը դժվար չէ գործնականում բոլոր ոլորտների օրինակով. հասարակական-քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական։

  • ՈՒՐ Է ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԸ

    2019-09-05 20:29

    Օդագնացության մեջ լավ հայտնի է, որ ինչքան ցածր է թռիչքի արագությունն ու բարձրությունը, այնքան ավելի վտանգավոր է դա։ Նույնը վերաբերում է նաև քաղաքականությանը, առավելևս՝ արտաքին քաղաքականությանը։ Ինչպես ցույց տվեց Երևանում օրերս մեկնարկած «Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» համաժողովը՝ ԱԳՆ-ի և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ, մեր արտաքին քաղաքականության օդանավը չափազանց դանդաղ ու ցածր է թռչում։ Կապիտալը, որ այդչափ ահռելի ջանքերով կուտակվել է անցած տասնամյակների ընթացքում, անմտորեն մսխվում է ի բավարարում իրեն դիվանագիտության դասական Հուգո Գրոտիուս երևակայած անհավասարակշիռ անձի քմահաճույքների։ Հենց նրանից էլ սկսենք։

  • Ո՞Վ Է ՈՒՄ ՆՍՏԵՑՐԵԼ

    2019-09-05 16:00

    Ահա այսպիսի անսպասելի հարց ծագեց ինձ մոտ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ պարզվեց ակնհայտը. ՔԴՕ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք, չի համապատասխանում նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիության մասին ՀՀ Սահմանադրության հոդվածին։

  • ՍՊԻՏԱԿԻ ՊԻԳՄԵՆՏՆԵՐԸ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ՔԱՂՌԱՍԻԶՄԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

    2019-09-04 07:26

    Լրանում է մեկ տարին այն օրից, ինչ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանք նետվեց թեզիսը սևի և սպիտակի մասին։

  • ՖԻԳԱՐՈՆ ՆԱԽԱՆՇԵՑ ՎԵԿՏՈՐԸ

    2019-09-03 20:52

    Հասկանալով, որ «հին ռեժիմի» հայ դիվանագետներից օգուտը քիչ է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է անձամբ նախապատրաստել առաջիկայում կայանալիք իր այցը ԱՄՆ։ Արդեն առիթ ունեցել ենք խոսելու Nouvelle d’Armenie պարբերականին տված նրա հարցազրույցի մասին, որում, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը, կրկնելով ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի միտքը, ստրկամտորեն խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է ազատվի իր «դարավոր բարդույթներից»։

  • «Այլընտրանքային նախագծեր». ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՀՌԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ

    2019-09-03 15:18

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։ Դա առաջին նման տեքստը չէ և ունի ենթատեքստ, որը Հայաստանում հասկանում են բոլորը։ Այդ ենթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես, օրինակ՝ համապետական TV-ներով ամբողջ օրը ուղերձը ընթերցելով։ Բայց սա հարցի մի կողմն է՝ ընթացիկ, քաղաքական։ Այս հարցն ունի նաև այլ՝ ավելի խորքային կողմ։

  • Գևորգ ԹԱՄԱՄՅԱՆ. ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐԻՐ ՉԷ ԱՆԿՅՈՒՆԸ ՄՏՆԵԼ, ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌՅՈՒԾ ԷՐ ԿՏՐՈՒՄ, ՏԵՍԱՆՔ՝ ԻՆՉ ԵՂԱՎ

    2019-09-03 15:13

    Ես Առողջապահության նախարարին հարցեր ունեի, բայց նա ինձ հետ չկարողացավ դեմառդեմ խոսել։ Նա հեռացավ և անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց առյուծ է կտրում կամ թուր է ճոճում։ Տեսանք՝ իրականում այդ ամենն ինչ ավարտ է ունենում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որի հարցերը լսելուց հետո նախարարը շտապել էր լքել ասուլիսի սրահը։

  • Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԱՆՁ Է ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՆԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԸՆՏՐԱԾ ՀԿ-ՆԵՐԻՆ ԶՈՒՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2019-09-03 14:49

    Դիտորդական կազմակերպություններին ներգրավելը ողջունելի է, ողջունելի է նաև, որ հասարակական կազմակերպություններն են դա անում, սակայն ցանկալի կլիներ, որ Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները դա անեին՝ թեկուզ ՀՀ-ից ֆինանսավորվելով։

  • ԱՐՑԱԽԻ ՈՍԿԵ ԱՐԾԻՎՆԵՐԸ

    2019-09-03 07:22

    Այսօր Արցախի Հանրապետությունը նշում է հիմնական պետական տոներից մեկը՝ Անկախության հռչակման օրը։ Նախօրեին՝ օգոստոսի 31-ին, ստացանք մի լուր, որին Հայաստանում և Արցախում սպասում էին ավելի քան քառորդ դար. երկու ականավոր հրամանատարներին, Պաշտպանության բանակի հիմնադիրներին, որոնց անունները դեռևս կյանքի օրոք դարձել էին լեգենդ, իսկ կյանքը՝ Հայրենիքին ծառայության օրինակ, վերջապես շնորհվեց Արցախի Հերոսի կոչում և  «Ոսկե արծիվ» շքանշան՝ հետմահու։ Այն, ինչը վաղուց իրական փաստ էր ժողովրդի հիշողության մեջ, ստացավ երկար սպասված պաշտոնական ճանաչումը։

  • ՆԻԿՈԼԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ, կամ Ո՞Վ ԿՓՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ

    2019-09-02 10:53

    2000թ. հոկտեմբերի 5-ին ընկավ Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմը, 2003թ. նոյեմբերին «վարդերի հեղափոխությունը» տապալեց Էդուարդ Շևարդնաձեին։ Այնուհետ բռնկվեց «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում, դրան հաջորդեց բռնության պայթյունը, որը ստիպեց հրաժարական տալ Ղրղզստանի նախագահին, այնուհետ ապստամբություն սկսվեց ուզբեկական Անդիժան քաղաքում։ 2008թ. մարտի 1-ին այդ ալիքը հասավ Հայաստան և կասեցվեց։ Այն ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ գունավոր հեղափոխության ծաղրանմանակումն անհնար է այն երկրում, որտեղ զինվորական էլիտան խաղում է բնավ ոչ վերջին դերը։