ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհավորեցին ադրբեջանցի գնդապետ Իսա Սադիկովին `Նովրուզ տոնի առթիվ

2019-03-20 15:24

Նախօրեին Օսլոյում հայ-նորվեգական միության ներկայացուցիչները հանդիպեցին Ադրբեջանի ականավոր ռազմաքաղաքական գործիչներից մեկի, նախկին պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Իսա Սադիովի հետ:

  • ԻՆՉՊԻՍԻ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ԱՅՆՊԻՍԻ ԷԼ ԲԱՆԱՍՏԵՂԾ

    2019-03-20 08:26

    Աշխարհում ամենից համակրելի ու հմայիչ մեր վարչապետը, որը 100 միավորով տվել-անցել է նույնիսկ Ջասթին Թրյուդոյին, էքսպրոմտով այցելեց Ռանչպար գյուղ։ Ցավոք, այս անգամ ոչ իր ավելի համակրելի ու հմայիչ կնոջ ուղեկցությամբ, բայց դա այլ խոսակցություն է։ Կարևորն այն է, որ այցելությունը անուրախ էր։ Փաշինյանը տեսավ գյուղի խնդիրներն ու հասկացավ, որ ոչխար պահելու խորհուրդներով իրավիճակն այստեղ չես փոխի։ Թեև, թվում էր՝ այնքա՜ն լուսավոր էր վարչապետական այդ գաղափարը. ժամանակին Խրուշչովը ճիշտ նույնպիսի խանդավառությամբ բոլորին կոչ էր անում եգիպտացորեն ցանել…

  • ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԸ

    2019-03-19 15:15

    Նախկին ընդդիմադիրների բառապաշարը իշխանափոխությունից հետո բավական ուշագրավ ձևափոխություն է ապրում։ Ձևափոխություն, որը բնորոշ է իշխանությանը։ Ցանկացած։ Նախկին թե ներկայիս՝ տարբերություն չկա…

  • «ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՐԵԺ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ»

    2019-03-18 19:56

    «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «Այն մարդիկ, ովքեր արագորեն հայտնվեցին իշխանության վերին էշելոններում, ժամանակին ծառայել են այլ ուժերի և շարունակում են ծառայել: Նրանք չեն անցել համապատասխան ստուգում. իրավունք կա՞ այդ դեպքում նրանց այդ պաշտոնները վստահել: Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում, քան իրենց աշխատավայրերում: Ինչե՞ր են խոսում, կամ գոնե հասկանո՞ւմ են` ինչ են խոսում, թե՞ արագ-արագ գնում, զեկուցում են: Պարո´ն Փաշինյան, ուշադրություն դարձրեք այս ամեն ինչին…»:

  • «ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ

    2019-03-18 15:47

    «Չե՛նք գնա այստեղից», «Հեղափոխությո՛ւն ենք ուզում», «Ոստիկանները ո՛ւժ են կիրառում», գոչում էին մարտի 14-ի կեսօրին մոտ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փակել էին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկը։ Ժամը 13-ին ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին նստացույցը, վերականգնելով երթևեկությունը։ Օպերայի և բալետի թատրոնի շենքին մերձակա սննդի օբյեկտների ապամոնտաժումը մարտի 14-ին առաջ բերեց շարունակական ընդհարումներ օբյեկտների աշխատողների և ոստիկանության միջև։ Սկզբում բերման ենթարկվեց 14 մարդ, հետո նրանց բաց թողեցին ու բերման ենթարկեցին ավելի մեծ թվով մարդկանց։ Բախումներից մեկի ժամանակ տուժեց «Ջազվե» սրճարանի խոհարարը, նրան տարավ շտապօգնությունը։ Ստացիոնար տարվեցին նաև տուժած երկու ոստիկաններ։

  • ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԳՈՐԱ

    2019-03-16 14:49

    Իր վարչապետության 100 օրվան նվիրված միտինգում Նիկոլ Փաշինյանը այլ ուշագրավ հայտարարությունների հետ մեկտեղ արեց հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը։ Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես Հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ XXI դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»։

  • Դիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ Է

    2019-03-13 17:12

    Ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, որ հեռու չէ այն օրը, երբ անցումային արդարադատության տարրերից մեկը կդառնա ունեցվածքի բռնագրավումն առանց դատարանի։ Համենայն դեպս կառավարությունը քննարկում է այդ մեխանիզմները, որոնք, վարչապետի կարծիքով, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տեսանկյունից համարվում են նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այլ ոչ թե մարդու իրավունքների սահմանափակում։ «Այս դեպքում գործում է ոչ թե անմեղության, այլ «մեղավորության» կանխավարկածը։ Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի»,-ասել է վարչապետը։

  • «ԼԵՅՏԵՆԱՆՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԹՈՂՆԵԼ ՊԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ՌԵԶԵՐՎՈՒՄ»

    2019-03-13 08:26

    Ֆեյսբուք սոցցանցում վերջին օրերին տարածվում է մի փաստաթուղթ՝ 1981 թվականի հոկտեմբերի 21-ի ամսաթվով, համաձայն որի առաջարկվում է «լեյտենանտ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանին թողնել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ ռեզերվում»։ Փաստաթուղթը, որում տրված է լեյտենանտ Տեր-Պետրոսյանի բնութագիրը, ստորագրված է Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի 1-ին բաժնի 3-րդ ստորաբաժանման ավագ օպերլիազոր, մայոր Մ.Ա.Հակոբյանի կողմից, իսկ առաջարկությանը իր հավանությունն է տվել այն ժամանակ դեռ 1-ին բաժնի պետ մայոր Հ.Ս.Հարությունյանը, հետագայում՝ Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավար, իսկ 1990-1992թթ. ՀՀ ազգային անվտանգության նախարար։

  • ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉՆ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԵԶ ՀԱՄԱՐ

    2019-03-11 18:26

    ԵԱՀԿ Մինսկի խումբը և ողջ մնացյալ աշխարհը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մեկին ոչ մի տարածք չի վերադարձնի,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ։

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «STANDBY» ՌԵԺԻՄՈՒՄ է

    2019-03-08 08:36

    «Մարդիկ սպասում են փոփոխությունների, բայց դա պարզապես լճացում չէ, կատարվում են ներքին գործընթացներ»,-հաստում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԸ։