ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ապրիլյան պատերազմի և դրա հանգամանքները «քննող» ԱԺ հանձնաժողովի գործունեության մասին նախորդ հրապարակումներից մեկում այս թեման արդեն թեթևակի շոշափվել է։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հայաստանյան փորձագիտական շրջանակներում դեռևս 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, կասկածներ առաջացան այդ հանձնաժողովի իրական նշանակության վերաբերյալ։ Այսպես, լայն արձագանք ստացավ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գրառումն այն մասին, որ խորշելի Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը, հնարավոր է, իրականում թուրքական հատուկ ծառայությունների գործողություն էր։