ՏԵՌՈՐԸ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԲԱՆ
Հոկտեմբերի 27-29-ին փողոցային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել են 16-ամյա արցախցիներ Սամվել Միրզոյանը, Մխիթար Օհանջանյանը, Մանվել Պողոսյանը, Գոռ Հակոբյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քրեական հետապնդման ենթարկվեց Քր.օր.-ի 330 հոդվածով, սեպտեմբերի 19-ին արված «Մա՛հ դավաճաններին» գրառման համար։ Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված է նաև նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը ձերբակալված է պետության ղեկավարի վրա մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ Որպես «ապացույց» ներկայացված է մեկ մարդու զրպարտչագիր։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեղադրվում է բռնության կոչի համար…