ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌևՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՑ

2022-02-21 16:46

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»:

  • GeoProMining Gold-ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՄԲ

    2022-02-18 17:23

    GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրն ու Արարատի ոսկու կորզման գործարանը, 2021 թվականն ավարտել է՝ ըստ նախատեսված պլանի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

  • ԱՊԱԳԱՅԻ ՄՈԴԵԼԸ

    2022-02-18 09:21

    Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը մոտ 32 հազար եվրո է վճարել Հայաստանին՝ աերոնավիգացիոն ծառայությունների համար, հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիա-ի հարցմանը: «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթներ իրականացնելու համար: «Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիա» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով», ասված է հաղորդագրության մեջ:

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ

    2022-02-16 19:49

    Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՆԱՉ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

    2022-02-15 09:40

    Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:

  • «ԿԱՐՈՂ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ»,- ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԴՍԻ ՖՈՐԲՍ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-02-14 12:42

    Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Լինդսի Ֆորբսն առևտրային և ներդրումային բանկինգի ոլորտում է արդեն 35 տարի: Հարցազրույցի ընթացքում Լ. Ֆորբսը ներկայացնում է իր տեսակետը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման, կորպորատիվ կառավարման և այլ հարցերի շուրջ:  

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՑ ՍԱՀՄԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԵՐ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 1%

    2022-02-11 17:28

    Եթե 1990-ականներին Թուրքիայի հետ սահմանը բացվեր, Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը լավագույն դեպքում կկազմեր 1%։ Այդ մասին փետրվարի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԱՆԿՆ Է` ԸՍՏ 2021 Թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-02-11 16:17

    Ամերիաբանկը դարձյալ Հայաստանի առաջատար բանկն է` ըստ 2021 թվականի ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշների:  

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ

    2022-02-10 20:18

    2021 թվականին Հայաստան այցելած օտարերկացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 870 308՝ 2020 թվականի 360 338-ի համեմատ ավելանալով 2,4 անգամ։ Այս մասին տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են այցելել Ռուսաստանից (350 569 մարդ կամ ընդհանուր թվի 40,3%), Իրանից (91 148 մարդ կամ 10,5%) և Վրաստանից (70 630 մարդ կամ 8,1%): Բացի այդ, անցած տարի Հայաստան են այցելել նաև ԱՄՆ-ի քաղաքացիներ (31 662), Ուկրաինայի (22 267), Հնդկաստանի (17 980), Ֆրանսիայի (14 310), Գերմանիայի (11 936), Նիդեռլանդների (7 573), Բելառուսի (7 244), Բելգիայի (5 744), Ղազախստանի (5 451), Ֆիլիպինների (4 461), Թուրքիայի (3 729), Մեծ Բրիտանիայի (3 756), Լեհաստանի (4 176), Իրաքի (4 004), Լիբանանի (3 373), Շվեդիայի (2 532) և Իտալիայի (2 231)։

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ 2019 Թ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ

    2022-02-03 14:04

    Ի տարբերություն Հայաստանի Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: