Ռազմական տեխնիկան, որը չէին կարողացել հասցնել Աբու Դաբի՝ ցուցահանդեսում ներկայացնելու, այժմ չեն կարողանում տուն վերադարձնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։
«Հայկական ցուցանմուշների Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,- հայտարարել է նախարարը։ Տեղի ունեցածը կրկին ցույց է տալիս, որ պետք է համագործակցել միայն փորձված ընկերությունների հետ, հավելել է նա։