ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՑՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ 0,1 ՏՈԿՈՍՈՎ

2021-04-15 21:43

«Համակարգային կոռուպցիա չի եղել, եթե անգամ եղել է»,- այսպես, պատասխանելով ներդրումների մասին հարցին, արտահայտվեց վարչապետ Փաշինյանը ապրիլի 14-ին իր «գալա-համերգի» ժամանակ, որն ուղեկցվում էր ուսապարկերի ծափահարություններով։ Որևէ տրամաբանություն փնտրել կառավարության ղեկավարի խոսքերի մեջ չարժե. նա տասնյակ ու հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ մտածում է «Անգետիկը Լուսնի վրա» հեքիաթի կատեգորիաներով…

  • Ֆիլիպ ԼԻՆՉ. ՄԵՆՔ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-04-15 19:19

    Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են:  

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՎ 5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

    2021-04-14 17:11

    Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալներով:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ VISA-Ի ՀԵՏ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿ» ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

    2021-04-13 16:58

    Արդշինբանկն իր միջազգային գործընկերների՝ Visa միջազգային վճարային համակարգի և լատվիացի գործընկեր D8 կորպորացիայի հետ համատեղ գործարկել է VTS ծառայությունը (Visa Token Service)՝ VISA քարտերով անվտանգ անհպում վճարումներ կատարելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

  • ՀԿԵ-Ն ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ I ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

    2021-04-07 13:03

    2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով:

  • ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՀԱՂԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ

    2021-04-06 21:29

    Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։

  • CANCEL-Ի ՀԱՄԱՐ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ Է ՊԵՏՔ

    2021-04-02 17:56

    Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: «Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։

  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ

    2021-03-31 18:44

    Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐԻՑ ԴԱՐՁԵԼ Է ՁՈՒ ՆԵՐԿՐՈՂ

    2021-03-30 19:31

    Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. ի՞նչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ RAIFFEISEN BANK INTERNATIONAL-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ 2020» ՄՐՑԱՆԱԿԻՆ

    2021-03-30 17:48

    Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը: