«ՍԽԱԼՆԵՐԻ ՇԱՐՔ». ՀՀ ՆԱԽԿԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐևԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների սխալները զրոյացնում են հայկական դիվանագիտության բոլոր ջանքերը Մոսկվայի հետ ամենատարբեր մակարդակներով հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: «Անավարտ պատերազմ. նոր մարտահրավերներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանը։