ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՎԻՃԱԿ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԴԱՌՆԱ ԱՐՑԱԽԻ ԱԴՐԲԵՋԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

2023-09-09 11:04

Եվս մեկ անգամ կրկնում եմ` Արցախը շրջափակման մեջ է ու այս պայմաններում և´ նախագահ ընտրողը, և´ պոտենցյալ փողոց ելնողն ու անկառավարելի վիճակ ստեղծողը, և´ սահմանադրություն պաշտպանողը, և´ իր կամքն իրացնողն արցախցին է ու պետք է իրադարձությունների զարգացման իր ընտրությունը կատարի. դրանից է կախված իր ֆիզիկական գոյությունն ու թշնամուն դիմսկայելու շանսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում այսօր կայանալիք նախագահի ընտրությանը: