Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂՄԱՆԸ
Եթե Բաքվի և Երևանի կողմից համաձայնեցված «Վաշինգտոնյան փաստաթուղթը» գոյություն ունի, ապա դա նշանակում է ապագայում Անդրկովկասից ռուս խաղաղապահների և Գյումրիից ռազմական բազայի դուրս մղում, «ВЗГЛЯД» թերթին ասել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի համար իբրև թե կազմված համաձայնագրի մասին։