ՀԱՅՏՆԻ Է` ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպեն եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները։