Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ 200 ՕՐԻՑ ԷԼ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հիշեցրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոստման մասին:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հիշեցրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոստման մասին:
Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը գրում է.
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
Պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից և սահմանագծումից ու սահմանազատումից հետո երկու երկրների միջև խաղաղության դարաշրջան է բացվելու, կա՛մ պարզունակ միամտության, կա՛մ կանխամտածված դավադրության արդյունք են։ Ո՞վ է այսօր հիշում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հերթով կրակի դադարեցման մասին գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն պարտադրեցին Ադրբեջանին, և երեք դեպքում էլ թշնամին րոպեներ անց խախտեց դրանք։
Ամիսներ շարունակ մեր իշխանությունների հերքած հայ-թուրքական միջնորդավորված ստվերային բանակցությունների մասին, փաստորեն, ակնարկեցին Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Էրդողանը զավթված Կովսականից պնդեց, թե Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման նախապայմանը հայ-ադրբեջանական համապարփակ համաձայնությունն է, Չավուշօղլուն էլ հավելեց, որ Թուրքիան պատրաստվում է համակարգել Երևանի և Բաքվի միջև ընթացող «խաղաղության նախապատրաստումը»։
Էրդողանի սպառնալից հոխորտանքը զավթված Կովսականից, թե կգա օրը, երբ թուրքերը կկարողանան Զանգեզուրից հասնել Ստամբուլ, բնավ չհարուցեց հայաստանյան իշխանության և հանրույթի վրդովմունքն ու ցասումը։ Փոխարենը, կարծես մեզնից շատ ավելի հետամուտ, Զանգեզուրի միջանցքի բացման թեմայով թուրք-ադրբեջանական հայտարարություններին բավական կտրուկ և միանշանակ արձագանքում է հարևան Իրանը։ Տպավորությունն այն է, որ այդ միջանցքը ոչ թե մեր, այլ հենց Իրանի ինքնիշխան տարածքով է անցնելու։
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է ստանալու:
Թուրքիան սկսել է խաղալ Գերմանիայի դերը Հիտլերի՝ իշխանության գալուց հետո։ Այս մասին News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի և նրա նախագահի պահվածքը,թուրքական ընկերությունների մասնակցությունը Արցախի օկուպացված տարածքներում տրանսպորտային նախագծերին թուրքական ընկերությունների մասնակցությունը, ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել «պոստ» պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից:
Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևման գործընթացը, ինչի համար երեքուկես տարի առաջ արտաքին ուժերն իշխանության բերեցին Փաշինյանին, կարծես թե մոտենում է ավարտական փուլին։ Համենայնդեպս այն ամենի առումով, ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին։ Այդ մասին է վկայում Փաշինյանի մերձավոր աղբյուրի թույլ տված «արտահոսքը»՝ նոյեմբերի 9-ին (!) Մոսկվայում համաձայնագրերի ստորագրման ծրագրերի վերաբերյալ, որոնք կդառնան 2018 թվականի գարնանը սկսված և, անշուշտ, հայ ժողովրդին ու հայոց պետականությանը հիրավի կործանարար հետևանքներով սպառնացող գործընթացների տրամաբանական ավարտը։