«Հրապարակ». ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հարաբերությունները գնալով սրվում են։ Վերջին շրջանում ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով սադրանքների են գնում՝ Շուշիի հատվածում ճանապարհն են փակում, խախտում են հրադադարի ռեժիմը՝ անկանոն կրակ բացելով, երբեմն նաև Ստեփանակերտի ուղղությամբ։ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պլանավորված է սադրում՝ փորձելով ցույց տալ, որ դրության տերն իրենք են, խաղաղապահները ժամանակավոր են և խաղաղություն չեն հաստատում։